Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բելգրադում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետեւանքով տուժել են 19 ոստիկան եւ 17 ցուցարար

Բելգրադում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետեւանքով տուժել են 19 ոստիկան եւ 17 ցուցարար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 19 ոստիկան եւ 17 ցուցարար են տուժել գիշերային անկարգությունների հետեւանքով, որոնք Բելգրադում ծայր են առել կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճը վերսկսվելու պատճառով սանիտարական միջոցների խստացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում: Այդ մասին հուլիսի 9-ին հայտնել Է շտապ օգնության կլինիկայի բժիշկ Իվանա Ստեֆանովիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բժշկի խոսքով՝ բողոքների վայրում հերթապահել Է 12 բժշկական անձնակազմ: «Վնասվածքներ են ստացել 19 ոստիկան եւ 17 ցուցարար, ծանր վնասվածքներ չկան»,- հայտարարել Է Ստեֆանովիչը: Ավելի վաղ իրավապահ մարմինների աշխատակիցները ցրել են բողոքի ցույցը Բելգրադում Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի (խորհրդարանի) շենքի մոտ: Սկզբում ակցիան անցել Է խաղաղ, սակայն ավելի ուշ խմբեր կազմած երիտասարդներրն սկսել են ոստիկանների ուղղությամբ շշեր եւ ծխագլանիկներ նետել:

Ոստիկանությունը պատասխանել Է արցունքաբեր գազի արկերով: Բելգրադում անկարգությունները շարունակվել են երկրորդ երեկոն անընդմեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Բելգրադի ոստիկանության տնօրեն Վլադիմիր Ռեբիչը, հուլիսի լույս 8-ի գիշերը վիրավորվել են 43 ոստիկան եւ 17 ցուցարաար, բերման Է ենթարկվել 23 մարդ, այրվել Է հինգ ոստիկանական ավտոմոբիլ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am