Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 12 միլիոնը

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 12 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հուլիսի 9-ին գերազանցել Է 12 միլիոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկներ Է կատարում միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա:

Կազմակերպության տեղեկատվությամբ՝ կորոնավիրուսով վարակվել Է 12 007 327 մարդ, նրանցից 548 799-ը մահացել Է: Ախտահարման ամենից շատ հայտնաբերված դեպքերը (3 051 427) բաժին են ընկնում ԱՄՆ-ին, այնուհետեւ հաջորդում են Բրազիլիան (1 713 160) եւ Հնդկաստանը (742 417):

Ռուսաստանն զբաղեցնում Է չորրորդ տեղն արձանագրված դեպքերի թվով: Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տեղեկություններով՝ ՌԴ-ում գրանցված Է վարակման 700 792 դեպք, առողջացել Է 472 511 մարդ, մահացել Է 10 667-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am