«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Միջնորդի դերը բանակցային գործընթացում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջնորդները կարող են լինել անկողմնակալ կամ հակվածություն դրսևորել կողմերից որևէ մեկի նկատմամբ, ներկայացված լինել որևէ հզոր պետության կամ կազմակերպության կողմից, ունենալ միջազգային ընդգծված հեղինակություն։ Սակայն հակամարտող կողմերի բնույթով է պայմանավորված միջնորդների ընտրությունը։ Նրանք կարող են լինել ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական երկրներ՝ ռազմական վարչակարգերով։ Հետևաբար, կարող են հատուկ վերաբերմունք և տարատեսակ ընկալումներ ունենալ ինքնիշխանությանը, ինքնորոշմանը և անկախությանը վերաբերող հարցերում, այդ թվում՝ կապված մշակութային, կրոնական տարբերությունների հետ։ Նրանք կարող են կիսել կամ չկիսել միևնույն գաղափարախոսությունը և դրա հիման վրա կառուցել իրենց հետագա գործողությունները, որոնցից էլ կախված կլինի բանակցային գործընթացը։ Վերջապես, կարող են ունենալ տարակարծիք և իրարամերժ մոտեցումներ միջազգային քաղաքականության խնդիրների ընկալմանն ու լուծմանն առնչվող տարբեր թեմաների վերաբերյալ։
Մեկ բան հստակ է․ չնայած այս շփոթեցնող և կարևոր տարբերություններին՝ հակամարտող կողմերն են համարվում առաջին ատյանը, որտեղ իրականացվում է միջնորդների ընտրությունը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում