Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Գազի սակագնի բարձրացման պատճառներն ու հետեւանքները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Գազի սակագնի բարձրացման 
պատճառներն ու հետեւանքները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազի սակագնի բարձրացումն էական ազդեցություն չի ունենալու: Ինչ վերաբերում է Հայաստանում տնտեսության «գահավիժմանը» կամ վատթարացման վերաբերյալ պարոն Փաշինյանի գնահատականին, ես մի փոքր չեմ կիսում վարչապետի տեսակետը: Երբ ավարտվի կորոնավիրուսի տարածումը, և աշխարհը դուրս գա այս իրողություններից, ամփոփելով արդյունքները՝ կտեսնենք, որ Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով լինելու է առաջատարների շարքերում: Մեզ մոտ հիմնականում տուժել են տուրիզմ եւ դրան հարակից մի քանի ոլորտներ: Մյուսները, ընդհանուր առմամբ, աշխատել են: Ես ակնկալում եմ, որ գյուղատնտեսության մեջ աճ կլինի, ինչն էլ կապահովի տուրիզմի ոլորտի զրոյական ցուցանիշի փոխհատուցումը: Մեզ համար սարսափելի վիճակ չի լինելու, որովհետեւ հանքարդյունաբերությունը, վերամշակող արդյունաբերությունը, թեթեւ արդյունաբերությունն աշխատել են: Վերադառնալով Ձեր հարցին՝ պիտի ասեմ, որ ինձ համար անընդունելի, ոչ գործընկերային մոտեցում է մեր ռազմավարական դաշնակցի կողմից սակագնի բարձրացումը: Որպես պատգամավոր՝ պարտավոր եմ առավել խորությամբ ուսումնասիրել այդ համաձայնագրի էությունը, տեսնել, թե ինչպես կարող ենք վերականգնել կորցրածը: Պայմանագիրը վերանայելու հնարավորություն միշտ կա: Եթե ուսումնասիրության արդյունքում հասկանանք` ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չի եղել, վերանայելու շանսեր կան»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am