Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գլխավոր դատախազությանը արտահերթ բաց մրցույթի անցկացման հնարավորություն կընձեռնվի

Գլխավոր դատախազությանը արտահերթ բաց մրցույթի անցկացման հնարավորություն 
կընձեռնվի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատախազության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Գլխավոր դատախազությանը արտահերթ բաց մրցույթ անցկացնելու հնարավորություն տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Աննա Կարապետյանը:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ գործող կարգավորմամբ՝ Գլխավոր դատախազությունը բաց մրցույթ կարող է հայտարարել տարին մեկ անգամ: Պատգամավորներն առաջարկում են անհրաժեշտության դեպքում արտահերթ բաց մրցույթ անցկացնելու հնարավորություն տալ, որը կացնկացվի Գլխավոր դատախազի հանձնարարությամբ:

Վարդանյանը նշեց, որ փոփոխությունը հնարավորություն կտա բավարար ճկունություն ապահովել դատախազությունն ամբողջ տարվա կտրվածքով անհրաժեշտ կադրերով համալրելու առումով:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 86 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am