Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հուլիսի 10-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, կկայանա VBET Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Նոա» և «Արարատ-Արմենիա» թիմերի միջև:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՀՀ պարետատուն՝ հանդիպմանը սահմանափակ քանակով երկպագուների մուտքը թույլ տալու խնդրանքով: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ պարետատնից պատասխանել են, որ երկրում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության ներկա դինամիկայով պայմանավորված՝ չի թույլատրվում երկրպագուների՝ նույնիսկ սահմանափակ քանակի ներկայությունը: Ըստ այդմ, «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am