Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական հաշվարկ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական 
հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մակենանին երեկ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ դարձած Հայոց ցեղասպանության հուշարձանին։

Սպիտակ տան մամուլի խոսնակի խոսքերով՝ հասկացողության եւ պատմական գիտելիքների պակաս կա, երբ վանդալիզմի զոհ է դառնում նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը նվիրված է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլեւ մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունների, ներառյալ՝ ստրկության զոհերի հիշատակին։

«Հայոց ցեղասպանության» մասին հիշատակումը նման բարձր ամբիոնից արժանի է ուշադրության։ Այն հազիվ թե պատահականության արդյունք լիներ, քանի որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի փոխարեն կարելի էր օգտագործել նաեւ «հայկական խաչքար» ձեւակերպումը։ Հետեւաբար, այն հարցադրումը՝ պատահականությո՞ւն էր, թե՞ մտածված քաղաքական հայտարարություն, հակված ենք կարծելու, որ այն ուներ հստակ ուղերձներ։

Առաջին հերթին՝ այն ուղղված էր Միացյալ Նահանգների հայ համայնքին, քանի որ այս տարվա աշնանը՝ նոյեմբերի 3-ին, ԱՄՆ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Ավանդաբար հայ համայնքը ավելի հակված է նախապատվությունը տալու դեմոկրատ թեկնածուին, հետեւաբար հայերի դիրքորոշման փոփոխությունը կարեւոր է հանրապետականների կողմից առաջադրվող Դոնալդ Թրամփի համար։

Ուղերձի մյուս հասցեատերը, թերեւս, Թուրքիան է»։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am