Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԲԸՏՄ-ն շարունակում է ստուգայցերը

ԲԸՏՄ-ն շարունակում է ստուգայցերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները  ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ուժեղացված կրկնակի ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Ջրային տարածքներում՝ մասնավորապես Վարդավառի լճի հարակից հանգստի գոտում ու զբոսայգիներում, իրականացված մշտադիտարկումների արդյունքում էական խախտումներ չեն գրանցվել։Քաղաքացիները կրել են դիմակներ՝ գրեթե բոլոր դեպքերում ճիշտ, մարդկային խմբերի, կուտակումների դեպքերևս չեն արձանագրվել։

Տեղում կատարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, դիմակները սխալ կրող քաղաքացիները զգուշացվել են հակահամաճարակային կանոնների պարտադիր պահպանման  մասին։

Շրջայցի ընթացքում տեսուչները տրամադրել են գործարանային արտադրության, մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ և հորդորել չկրել կտորե դիմակներ։

Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am