Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը անձի վարքագիծը փոխելու հիմք չի կարող հանդիսանալ

Կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը անձի վարքագիծը փոխելու հիմք չի 
կարող հանդիսանալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի հակամարմնի առկայությունը անձին իրավունք չի վերապահվում չկրել դիմակ, չպահել սոցիալական հեռավորություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հակամարմինների թեստերի վերաբերյալ հարցին:

«Նման հետազոտությունները կարող են կրել միայն այնպիսի բնույթ, որ եզրակացություն տան, թե ազգաբնակչության ո՞ր տոկոսի մոտ են առկա հակամարմիններ: Բայց դա անձի մակարդակով վարքագիծ փոխելու հիմք չի կարող հանիսանալ: Եթե որևէ քաղաքացու մոտ կան հակամարմիններ, դա դեռ նրան իրավունք չպետք է վերապահի չկրել դիմակ, չպահպանել սոցիալական հեռավորություն, քանի դեռ չկա ապացույց, որ նա կրկին չի վարակվի: Չկա նաև իր մոտ եղած հակամարմինների առկայության երկարատևության ապացույց: Այսօր եղած հակամարմինները, ինչպես շատ հիվանդությունների ժամանակ, կարող են ընդամենը մի քանի ամիս լինել բավարար մակարդակի վրա, հետո իջնել և վերանալ, և մարդը նորից հիվանդանա»,-նախազգուշացրեց Թորոսյանը:

Հակամարմինների հետազոտությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում հիվանդացած և լավացած քաղաքացիների մոտավոր տոկոսը: Նույնիսկ կան հետազոտություններ, որ ցույց են տալիս, թե քաղաքացիներ կան, որոնց մոտ բավարար հակամարմինների տիտր նույնիսկ հիվանդանալուց և լավանալուց հետո չի առաջանում։ Նախարարը շեշտեց, որ, հետևաբար, պետությունը չի կարող իր քաղաքականությունը մշակելիս հիմնվել նման հետազոտությունների վրա, և անձն էլ չի կարող և չպետք է վարքագծային փոփոխություն կատարի՝ ունենալով հակամարմիններ:

Հետևաբար պետական մակարդակով որևէ այլ գործընթաց, քան հետազոտություն անելն է, չի սկսվելու: Իսկ նման հետազոտություն այս պահին արվում է մեր գործընկեր Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից, որպեսզի պարզեն, թե բուժաշխատողների մոտ ինչ տոկոս կա: Դրան հաջորդելու է ազգաբնակչության շրջանում հետազոտությունը, որը շատ մեծ նշանակություն չի ունենալու քաղաքականության մշակման համար:

Նախարարի ունեցած տեղեկություններով, Հայաստանում հիմա կան հակամարմինների՝ բավականին բարձրորակ վճարովի թեստեր:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am