Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ՀՀ կրթության տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը Նոր Նորք վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը Նոր Նորք վարչական 
շրջանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն ու ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում՝ ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Վերահսկողություն է իրականացվում մանկապարտեզներում սանիտարահիգենիկ նորմերի պահպանման, մանրէազերծման աշխատանքների կատարման նկատամբ: Վերահսկվում է նաև երեխաների և աշխատակիցների ջերմաչափումը՝ օրվա մեջ մի քանի անգամ:

Ստուգայցերից պարզ է դառնում, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել թերությունների վերացմանը և հակահամաճարակային կանոնների պահպանմանը, էականորեն նվազել են խախտումները:

Մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ: Արձանագրված խախտումները ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ամեն օր ներկայացվում են պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am