Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայում 85 հազար դոլար արժեքով մետաղադրամ են թողարկել Էլթոն Ջոնի պատվին

Մեծ Բրիտանիայում 85 հազար դոլար արժեքով մետաղադրամ են թողարկել Էլթոն Ջոնի պատվին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը (Royal Mint) որոշել Է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի ավելի քան կեսդարյա ստեղծագործությունը նշանավորել 1 հազար ֆունտ ստեռլինգ (1247 դոլար) ոսկյա հուշամետաղադրամով, որի աճուրդային արժեքը, փորձագետների գնահատումներով, գերազանցում Է 68 հազար ֆունտ ստեռլինգը (ավելի քան 85 հազար դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 6-ին հաղորդել Է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան:

Մետաղադրամն ստեղծվել Է նկարիչ Բրեդլի Մորգան Ջոնսոնի դիզայնով:

«Էլթոն Ջոնը, անկասկած, դարձել Է թագավորության երաժշտության լեգենդը եւ ճանաչվել իր սերնդի ամենահաջողված երգիչներից եւ երգերի հեղինակներից մեկը,-հայտարարել Է Royal Mint-ի ներկայացուցիչ Քլեր Մաքլենանը:-Եվ մենք ուրախ ենք՝ այդպիսով գնահատելու նրա նշանավոր ավանդը բրիտանական երաժշտության բնագավառում»:

Ամբողջ աշխարհում վաճառվել Է 73-ամյա կատարողի ալբոմների 250 մլն օրինակ, ով կորոնավիրուսի համավարակի պատճառով ստիպված Է եղել ընդհատել Farewell Yellow Brick Road հրաժեշտի համաշխարհային շրջագայությունը; Տարեսկզբին Թագավորական դրամահատարանը հուշամետաղադրամ Էր թողարկել Queen-ի պատվին: Մետաղադրամն առաջինն Է դարձել Է «Երաժշտության լեգենդների» շարքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am