Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՌԴ կառավարությունը 11 մլրդ ռուբլի է հատկացրել բժիշկների և սոցաշխատողների վճարումների համար

ՌԴ կառավարությունը 11 մլրդ ռուբլի է հատկացրել բժիշկների և սոցաշխատողների 
վճարումների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարությունը 11 մլրդ ռուբլի է հատկացնում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված սոցիալական աշխատողների և բժիշկների լրացուցիչ վճարումների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, ըստ կառավարության պաշտոնական կայքի, նման որոշում կայացվել է ՌԴ կառավարության նիստում:

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել է, որ կաբինետը նախատեսում է կորոնավիրուսով հիվանդների հետ անմիջական շփման մեջ գտնվող բժիշկներին հուլիս ամսվա համար վճարել գրեթե 7.5 մլրդ ռուբլի: Եվս 3.5 մլրդ ռուբլի պետք է հատկացվի սոցիալական աշխատողներին, որոնք աշխատում են կորոնավիրուսով հիվանդների և ռիսկի խմբում գտնվող անձանց հետ:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am