Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է 
անմասն մնա...

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ-ում նոր կորոնավիրուսի տարածման ռիսկերը հաշվի առնելով` ԵՊԲՀ-ն իր աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը եւ առողջապահական պատկան մարմիններին՝ ընդգրկվելու վարակի տարածան կանխարգելման  աշխատանքներում: Համալսարանական հիվանդանոցները  բերված են բարձր պատրաստավածության եւ շարունակում են  ծառայել  կորոնավիրուսով  հիվանդներին:

Առողջապահության կազմակերպիչ, ԵՊԲՀ-ի  հանրային առողջության եւ առողջապահության ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Գագիկ Միրիջանյանը «ՀՀ»- ի հետ  զրույցում նշեց, որ  դեռ  փետրվարից ԵՊԲՀ  ռեկտորի հրամանով ստեղծվել է   հատուկ հանձնաժողով, եւ համալսարանի ենթակայության տակ գտնվող 3  կլինիկական հիվանդանոցներն  ավելացրել են իրենց մահճակալային  ֆոնդը  կորոնավիրոսով վարակվածներին  անհրաժեշտության դեպքում հոսպիտալացնելու համար:

Որպեսզի  հստակ երեւա   վարակվածների իրական պատկերը, առողջապահության  կազմակերպիչն առաջարկում է բնակչության շրջանում մասսայական թեստավորում սկսել: «Պետք է   քաղաքականություն փոխել եւ համատարած  թեստավորել, որպեսզի հստակ պատկեր լինի՝  հանրության քանի՞ տոկոսն է   վարակված, դա կլինի  պատերազմական գործողության ժամանակ անտեսանելի թշնամուն  հասցրած մեր ամենամեծ հարվածը: Կարելի է  դոտացիայի տեսքով ռեսուրսներն ուղղել դեպի  լաբորատոր օղակներ»,- ասաց Գագիկ Միրիջանյանը:  Բացի  այդ,   մասնագետը  հորդորում է ապակենտրոնացնել  կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող բուժհաստատությունները  Երեւանից մարզեր եւ բեռնաթափել Երեւանը: Նրա մոտեցմամբ, ՀՀ  ոչ մի լիցենզավորված բուժհաստատություն  չպետք է  անմասն մնա «COVID 19»-ի դեմ պայքարից»:

        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am