Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՍԱՏՄ ստուգայցերի տիրույթում խախտումների նվազման դրական դինամիկան պահպանվում է

ՍԱՏՄ ստուգայցերի տիրույթում խախտումների նվազման դրական դինամիկան 
պահպանվում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Այսօր արդեն ՍԱՏՄ ստուգայցերի ու մշտադիտարկումների տիրույթում խախտումների նվազման հստակ դիմանիկա կա. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ուժեղացված ստուգայցերի ժամանակ խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ տնտեսավարողի մոտ՝ հացի արտադրամասում: Արտադրամասի սանհանգույցում չի եղել փակ աղբարկղ ձեռնոցների ու դիմակների համար, ինչպես նաև՝ ձեռքերի ախտահանման միջոցներ:

Հանրապետության մարզերում ևս ընթացել են մշտադիտարկումներ: Թերացումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, կլինեն կասեցումներ, քանի որ, թեև տնտեսավարողները միտված են առավել ուշադիր ու պատասխանատու գործելաոճի, սակայն խախտումներ, այնուամենայնիվ, թույլ են տալիս:

Այսօր 24 ժամով կասեցվել է մի շարք սննդի շղթայի կազմակերպությունների՝ հանրային սննդի օբյեկտների, խանութների և արտադրությունների, գործունեությունը:

Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am