Հնդկաստանը կշարունակի պետության ամրապնդման ուղեգիծը. Մոդի
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը կշարունակի պետության ամրապնդման ուղեգիծը հանուն խաղաղության ապահովման. դա երկրի իրավունքն Է, եւ Նյու Դելին կշարունակի դա անել:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել Է Լադաքխում հնդիկ զինվորների առջեւ ունեցած ելույթի ժամանակ:
Հնդկաստանի վարչապետը Չինաստանի հետ սահմանակից տարածաշրջան Էր այցելել հնդիկ եւ չինացի զինվորականների հակամարտությունից հետո առաջին անգամ:
ՉԺՀ-ի եւ Հնդկաստանի միջեւ գոյություն ունի վաղեմի տարածքային վեճ Քաշմիրի հյուսիսում գտնվող լեռնային տեղամասի, ինչպես նաեւ Արունաչալ-Փրադեշի հյուսիսարեւելյան նահանգում գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետրի պատկանելության շուրջ:
1962 թվականի աշնանն այդ վեճը վերաճել Է սահմանային պատերազմի: 1993 եւ 1996 թվականներին ՉԺՀ-ն եւ Հնդկաստանը համաձայնագիր են ստորագրել վիճելի շրջաններում խաղաղությունը պահպանելու շուրջ: Իրադրության սրումը տարածաշրջանում սկսվել Է դեռ մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջեւ մի շարք հակամարտություններ են տեղի Է ունեցել Պանգոնգ Ցո բարձրլեռնային լճի շրջանում:
Դրանից հետո Հնդկաստանը եւ Չինաստանը սկսել են ուժերն ամրապնդել Լադաքխում՝ փաստական հսկողության գծի մոտ: Լարվածության նոր ալիքն սկսվել Է հունիսի 15-ի երեկոյան Լադաքխի Գալվանի հարթավայրում երկու երկրների զինվորականների ծեծկռտոցից հետո: Պաշտոնական Նյու Դելիի տվյալներով՝ միջադեպի հետեւանքով հնդկական կողմից զոհվել Է 20 զինվոր: Չինական կողմից զոհվածների եւ տուժածների թվի մասին տեղեկատվություն չի հրապարակվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում