Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Օգոստոս

Մայր թատրոնը կունենա ջեռուցման նոր համակարգ

Մայր թատրոնը կունենա ջեռուցման նոր համակարգ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը  ջեռուցման նոր համակարգ կունենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ #ԹատրոնԱռԹատրոն արդիականացնելու են:

 «Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանին ընդառաջ հատկացվել է ավելի քան 120 միլիոն դրամ տասնամյակներ առաջ տեղադրված ջեռուցման համակարգն ամբողջությամբ փոխելու համար: Մշակույթում ներդրումները տնտեսական լարվածության ժամանակ լավագույն ցուցիչն են այն բանի, որ պետությունը կարևորում է ոլորտը և լուրջ նախադրյալներ է ստեղծում հետհամավարակային փուլում մշակութային զարգացումն ապահովելու համար»,- գրել է նախարարը:

 Հարությունյանը գրառմանը կից տեղադրել է իր և թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի լուսանկարը՝ արված 2019 թվականին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ