«Ռոման» զիջեց «Ուդինեզեին». Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման
01:41, 3 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնություն 29-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ուդինեզեին»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պաուլո Ֆոնսեկայի թիմը սեփական հարկի տակ 10 ֆուտբոլիստով պարտվեց 0:2 հաշվով: «Ուդինեզեից» աչքի ընկան Լասագնան և Նեստորովսկին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսին:
Այս տուրից հետո «Ռոման» մրցաշարային աղյուսակում 5-րդն է, իսկ «Ուդինեզեն» 14-րդ տեղում է:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում