«Տոտենհեմ»-ը պարտվեց «Շեֆիլդ Յունայթեդ»-ին
23:32, 2 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Տոտենհեմ»-ը հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տան տերերին հաջողվեց հաղթանակ տոնել 3:1 հաշվով: «Շեֆիլդ Յունայթեդ»-ի կազմում աչքի ընկան Սանդեր Բերգեն, Լի Մուսեն և Օլիվեր Մաքբարնին: «Տոտենհեմ»-ից միակ գնդակը հեղինակեց Հարի Քեյնը: Այս տուրից հետո «Տոտենհեմ»-ը մրցաշարային աղյուսակում 9-րդն է, իսկ «Շեֆիլդ Յունայթեդ»-ը` 7-րդը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության չեմպիոն ժամանակից շուտ դարձել է «Լիվերպուլ»-ը, որը30 տարվա դադարից հետո նորից վերավնածել է տիտղոսը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում