«Տոտենհեմ»-ը պարտվեց «Շեֆիլդ Յունայթեդ»-ին

Armenpress 23:32, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Տոտենհեմ»-ը հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տան տերերին հաջողվեց հաղթանակ տոնել 3:1 հաշվով: «Շեֆիլդ Յունայթեդ»-ի կազմում աչքի ընկան Սանդեր Բերգեն, Լի Մուսեն և Օլիվեր Մաքբարնին: «Տոտենհեմ»-ից միակ գնդակը հեղինակեց Հարի Քեյնը: Այս տուրից հետո «Տոտենհեմ»-ը մրցաշարային աղյուսակում 9-րդն է, իսկ «Շեֆիլդ Յունայթեդ»-ը` 7-րդը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության չեմպիոն ժամանակից շուտ դարձել է «Լիվերպուլ»-ը, որը30 տարվա դադարից հետո նորից վերավնածել է տիտղոսը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am