Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եգիպտոսը երեքամսյա դադարից հետո ընդունել է առաջին զբոսաշրջիկներին Ուկրաինայից

Եգիպտոսը երեքամսյա դադարից հետո ընդունել է առաջին զբոսաշրջիկներին 
Ուկրաինայից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսը կորոնավիրուսի հետևանքով երեքամսյա ընդմիջումից հետո ընդունել է միջազգային զբոսաշրջային առաջին չվերթերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին փոխանցում է Arab News-ը:

Կարմի ծով նահանգի ղեկավար Ամր Խանաֆին տեղեկացրել է, որ հուլիսի 1-ին 166 հյուրերը ժամանել են Հուրգադա Ուկրաինայից: Նա ընդգծել է, որ օդանավի վայրէջքից հետո մինչ հյուրանոց ժամանելը նրանց համար ապահովվել են անվտանգության բոլոր կանոնները:  

Օդանավից դուրս գալուց անմիջապես հետո ուղևորները ջերմաչափվել են: Բոլոր հասարակական վայրերում փակցվել են սոցիալական հեռավորությունը պահպանելու և տեղեկատվություն ներկայացնող վահանակներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am