Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Բոտսվանայում մահացել են հարյուրավոր փղեր, և գիտնականները գաղափար չունեն, թե ինչու

Բոտսվանայում մահացել են հարյուրավոր փղեր, և գիտնականները գաղափար 
չունեն, թե ինչու

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի շաբաթվա ընթացքում Բոտսվանայում խորհրդավոր կերպով մահացել են հարյուրավոր փղեր, և բնապահպանները հորդորում են կառավարությանը քննել «աղետալի» իրավիճակը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Independent-ը, հաղորդում է, որ առնվազն 350 փիղ մահացել է մայիսի սկզբից՝ Օկավանգո դելտայում: Օդային հետազոտության արդյունքում պարզվել է, որ հսկաների 70 տոկոսը մահացել է ջրափոսերի մոտակայքում

Մահվան պատճառը դեռևս պարզված չէ, և Բոտսվանիայի կառավարությունը պնդում է, որ բացառված է որսագողության, մարդկանց կողմից թունավորումների և սիբիրախտի պատճառով մահացությունը

Փղոսկրերը հայտնաբերվել են անվնաս վիճակում, ինչը ենթադրում է, որ փղոսկրի որսագողությունը մահվան պատճառ չէ: Սիբիրախտը բնածին թույն է, որը հայտնաբերվել է հողում Բոտսվանայի շատ տարածքներում և հայտնի է, որ ժամանակ առ ժամանակ ազդում է վայրի բնության վրա, բայց իշխանությունները պնդում են, որ դա էլ մահվան պատճառ չէ: 

Բոտսվանան Աֆրիկայում բնակվող փղերի մեկ երրորդի տունն է: Տեղացիները հայտնել են, որ տեսել են փղերին քայլելիս, որոնցից շատերը ընկնում են բերանքսիվայր, ինչը կարող է ցույց տալ, որ խնդիրը կապված է նրանց նյարդաբանական համակարգի հետ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ