Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մոնղոլիայում ժանտախտի բռնկում է արձանագրվել

Մոնղոլիայում ժանտախտի բռնկում է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնղոլիայի իշխանությունները վերջին օրը ժանտխատով հիվանդանալու երկու դեպք են արձանագրել երկրի արեւմտյան մասում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 2-ին այդ մասին հաղորդել է Montsame գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ բռնկումը տեղի Է ունեցել Խվոդ այմակում (վարչա-տարածքային միավոր՝ համարժեք նահանգին – ծանոթ. խմբ.): Մեկի մոտ հիվադնության թոքային ձեւն Է:

Այմակի տարածքում կարանտին Է սահմանված, ավտոտրանսպորտի մուտքը տարածաշրջան, ինչպես նաեւ ելքը ժամանակավորապես դադարեցված են: Տեղի համաճարակաբանական ծառայությունը ձեռնամուխ Է եղել ստուգման՝ ժանտախտով հիվանդանալու հնարավոր լրացուցիչ դեպքերի հայտնաբերման եւ դրա տարածման ռիսկի կանխարգելման նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am