Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետը հորդորեց դիմորդների ծնողներին կուտակումներ չառաջացնել քննական կենտրոններում

Վարչապետը հորդորեց դիմորդների ծնողներին կուտակումներ չառաջացնել քննական 
կենտրոններում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՊԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց դիմորդների ծնողներին կուտակումներ չառաջացնել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունների հանձման կենտրոններում։

«Վաղվանից սկսում ենք բուհերի ընդունելության միասնական քննությունները։ Ուզում եմ խնդրել, որ այս տարի առավել ևս ծնողների ավանդական կուտակումները քննության հանձման վայրերում բացառվեն՝ համաճարակային իրավիճակի բերումով, որպեսզի վիճակը ավելի չվատացնենք։ Խնդրում եմ մեր ծնողներին կուտակումներ չառաջացնել քննական կենտրոնների շուրջ, մանավանդ, որ մեր դիմորդները արդեն հասուն մարդիկ են և վաղուց կարող են գնալ քննությունների հանձման կենտրոններ, ինքնուրույն քննությունները հանձնել և ինքնուրույն վերադառնալ տուն։ Խնդրում եմ կուտակումներ չստեղծել քննական կենտրոններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիսիտից հետո այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հուլիսի 2-ին հանրապետությունում մեկնարկելու են միասնական քննությունները։

Առաջինն անց է կացվելու օտար լեզու առարկայից (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն), հուլիսի 4-ին կկայանա Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա, հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am