«Ռոմա»-ն հայտարարությամբ է հանդես եկել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ
00:00, 1 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբում կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իտալական ակումբը նախնական պայմանավորվածություն ունի Լոնդոնի «Արսենալ»-ի հետ, ըստ որի հնարավոր է, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում ևս հանդես կգա «գայլերի» կազմում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում