Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոսկեհատում հայ-արգենտինական համագործակցության շրջանակում ստեղծվում է փորձացուցադրական դաշտ

Ոսկեհատում հայ-արգենտինական համագործակցության շրջանակում ստեղծվում է 
փորձացուցադրական դաշտ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում շարունակվում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ու Արգենտինայի գյուղատնտեսական ազգային ինստիտուտի (INTA) միջև համագործակցության նախագծի շրջանակներում նախատեսված փորձացուցադրական դաշտի ստեղծման աշխատանքները, որոնց նպատակն է ներդնել տեղական գյուղատնտեսական մեթոդների համար այլընտրանքային տեխնոլոգիաներ՝ հայ գյուղատնտեսների արտադրողկան ծավալները բարձրացնելու նպատակով:

Այս նախագծին մասնակցող կազմակերպություններն են Հայաստանի Ազգային ագրարային համալսարանը, Հայկական ընդհանուր բարեգործական միությունը, Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը, «Հայաստանի հողեր» - «Կարաս Վայնս» արգենտինական կապիտալով ընկերությունները և Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության Հարավ-Հարավ և Եռակողմ համագործակցության արգենտինական ֆոնդը (FO.AR): 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արգենտինայի դեսպանությունից,

հունիսի 26-ին Արգենտինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինիգիրեանը՝  Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի և Karas Wines  ընկերության գյուղատնտես-ինժեներ Մանուել Գոմեսի հետ այցելեց Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի դաշտ, որը պատկանում է Ագրարային համալսարանին: Նրանց ուղեկցում էին նաև փորձացուցադրական դաշտի պատասխանատու Լիլիթ Սիմոնյանը, Բանջարաբոստանային մշակաբույսերի հետազոտական կենտրոնի պրոֆեսոր  Գայանե Սարգսյանը, պայմանագրային աշխատակից Տիգրան Ղարաջյանն ու դեսպանաան աշխատակից Արմինե Ատասունցովան: 

Այցելության ընթացքում հաստատվեցին կատարված աշխատանքները, մասնավորապես՝ ջրամբարի, ոռոգման համակարգի, ջրային պոմպակայանի տեղադրումը, ինչպես նաև պլանավորված պիլոտային ցանքի նախապարաստական աշխատանքները, որի նպատակն է ապահովել  ցուցադրական միավորի ճշգրիտ գործունեությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am