Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սա պատմական քայլ է, ՍԴ ճգնաժամի լուծում է. Վահե Գրիգորյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Սա պատմական քայլ է, ՍԴ ճգնաժամի լուծում է. Վահե Գրիգորյանը՝ սահմանադրական 
փոփոխությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունների ընդունումը, որի համաձայն փոխարինվում են ՍԴ նախագահն ու  ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած ՍԴ-ի անդամները, համարում է համարձակ ու պատմական քայլ, որն ըստ նրա լուծում  է Սահմանադրական դատարանի ճգնաժամը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում: 

«Ես համարում եմ, որ սա Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծում է: Եվ միանշանակորեն ողջունում եմ ԱԺ այս քայլը: Սա համարձակ քայլ է եղել տարբեր պատճառներով, իմ կարծիքով սա պատմական քայլ է եղել: Դրա պատմականությունը կայանում է նրանում, որ նախ առաջին անգամ ԱԺ-ն, հանդես գալով սահմանադրի անունից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով,  այդ փոփոխությունը նվիրել է հենց բարձրագույն դատական ատյանին՝ Սահմանադրական դատարանին՝ դրանով ընդգծելով հենց ՍԴ-ի կարևորությունը Հայաստանի պետական իշխանության մարմինների համակարգում և այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա է լուծման»,-ասաց Գրիգորյանը:  

Նա նկատեց, որ այս պահից ՍԴ-ում արդեն կա 6 դատավոր: Անդրադառնալով ԲՀԿ-ի դիմումին, այն տեսակետներին, թե դիմումի համար անհրաժեշտ պատգամավորների ստորագրությունների թիվը վիճելի է, նա նշեց, որ իր կարծիքը հայտնի կլինի, երբ դիմումի ընթացակաարգի որևէ փուլում ինքը մասնակից կլինի այդ գործին: «Եթե նման դիմում կա, նշանակում է, որ ընթացակարգ է լինելու և դատավորներն իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն, իսկ դատավորն իր դիրքորոշումն արտահայտելու է համապատասխան ակտերով»,-նշեց նա:

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» նախաձեռնեց ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի կողմից ընդունված այդ որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Խմբակցությունը դիմել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը: ԼՀԿ-ն հունիսի 24-ի ասուլիսում, թեև նշեց, որ Սահմանադրական փոփոխությունները, ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում մինչև 2րդ ընթերցումը անպայմանորեն պետք է ուղարկվեն ՍԴ՝ եզրակացության համար, և այն փաստը, որ չի ուղարկվել, ակնառու խախտում է, ու հարցը պետք է դառնա քննարկման առարկա, այնուամենայնիվ, այդ փուլում չեն միանում ԲՀԿ-ի ստորագրահավաքին, իրենք կդիմեն միայն ՍԴ-ում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո:

«Բարգավաճ Հայաստան»-ի քարտուղար Արման Աբովյանը հունիսի 25-ի ուշ երեկոյան հայտնեց, որ խմբակցության պտագամավորները և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այդ դիմումն ուղարկել են ՍԴ: «Բարգավաճ Հայաստան»-ն ԱԺ-ում ունի 25 պատգամավոր, այսպիսով Տիգրան Ուրխանյանի հետ միասին պատգամավորների թիվը դառնում է 26: Սակայն մինչև այդ նշվում էր, որ անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, հունիսի 25-ից երեկոյից այս հարցը քննարկվում է, «Իմ քայլը» -ի պատգամավորները իրենց Ֆեյսբուք-ի էջերում, կարծեք թե, անհամաձայնություն են հայտնել՝ ըստ էության նշելով, որ 26 պատգամավորները բավարար չեն՝ այդ հարցով ՍԴ դիմելու համար :

Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am