Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ջազը՝ «վանդակից» դուրս…

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ջազը՝ «վանդակից» դուրս…

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այսօր մեծանուն երաժիշտ Արտեմի Այվազյանի ծննդյան օրն է... Պանդոկներում, պարահրապարակներում, կինոթատրոններում, փողոցի ամենատարբեր անկյուններում հնչում էին ջազի ըմբոստ, հուզալի, ազատ հնչյունները: Աշխարհը լսում էր ջազ: Սակայն խորհրդային իշխանությունը վտանգ էր տեսնում կապանքներ չընդունող ջազային երաժշտության մեջ: Այն համարվեց բուրժուական մշակույթի մի մաս, ինչպես, օրինակ, սաքսոֆոնի կորացած  «գլուխը» համարվեց խոնարհում բուրժուական գաղափարների առջեւ: Խորհրդային երկրներում արգելվեցին ջազային ելույթները:

Այդ ընթացում Հայաստանում տարբեր ջազային նվագախմբեր դադարեցնում էին իրենց գործունեությունը, մինչդեռ 1938 թ. ստեղծվեց Հայաստանի պետական  էստրադային նվագախումբը՝ ջազ բառը խնամքով թաքցնելով  խորհրդային իշխանություններից, որի գեղարվեստական ղեկավարն Արտեմի Այվազյան էր: Չնայած խորհրդային գաղափարախոսության արգելքներին՝ նա կառավարության հովանավորությամբ ջազը դարձրեց «պետական երաժշտություն»...

Արտեմի Այվազյան՝ հայ անվանի կոմպոզիտոր, թավջութակահար, խմբավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ: Նա համարվում է հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիրը...»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am