Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փորձագետները նշել են, թե որ մթերքները պետք չէ ուտել ինքնաթիռում

Փորձագետները նշել են, թե որ մթերքները պետք չէ ուտել ինքնաթիռում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փորձագետները նշել են այն մթերքները, որոնք պետք չէ ուտել ինքնաթիռում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Express-ը։

«Ռեստորաններում սնունդը մատուցվում է անմիջապես: Ավիացիոն արդյունաբերության մեջ այն պատրաստվում է սննդի ձեռնարկությունում, այնուհետև փաթեթավորվում է առանձին տարաներով և առաքվում օդանավակայաններ` ինքնաթիռ ուղարկվելու համար»,- նշել է բրիտանական ավիաընկերության սննդի անվտանգության մասնագետ Ժան Դիբըլը։

Շատ փորձագետներ խորհուրդ են տալիս ուղևորներին սնունդ գնել օդանավակայանի տերմինալում կամ սպասել մինչև ինքնաթիռը վայրէջք կկատարի:

Դիբըլը նշել է մի շարք մթերքներ, որոնք պետք չէ ուտել ինքնաթիռում․ կաթնամթերք, այդ թվում նաև յոգուրտ և պաղպաղակ, քանի որ դրանք շուտ են փչանում, երբ խախտվում են պահպանման կանոնները։ Պետք է հրաժարվել նաև մսային կերակուրներից, որոնք կարող են բազմաթիվ բակտերիաներ պարունակել առանց ջերմատաքացման։ Սառույցը ևս արգելվածների շարքում է: Վերջին փորձարկումները ցույց են տվել, որ յուրաքանչյուր ութերորդ օդանավում ջուրը բավականաչափ մաքուր չէ: Այն պարունակում է պաթոգեն մանրէներ, ինչը նշանակում է, որ ըմպելիքների համար սառույցն անվտանգ չէ: Մեկ այլ մթերք է բրինձը, որից պետք է հրաժարվել ինքնաթիռում։ Այն միջավայր է ստեղծում մանրէների համար և հաճախ թունավորման պատճառ դառնում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am