Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄԷ-ն մրցունակության զեկույցում գլխավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը

ԱՄԷ-ն մրցունակության զեկույցում գլխավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային 
Աֆրիկայի տարածաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄԷ-ն Համաշխարհային մրցունակության 2020 թ․տարեկան զեկույցում գլխավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը, ինչպես նաև ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն մրցունակ երկրների ցանկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Էմիրաթական «WAM» լրատվական գործակալությունը։

Այս տարվա զեկույցում ընդգրկված  ընդհանուր 338 ցուցանիշների համաձայն՝ ԱՄԷ-ն 23 ցուցանիշներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը (խորհրդարանում կանանց թվով, միգրացիայի օրենքներով, պետական և մասնավոր սեկտորի համագործակցության և միջավայրի կանոններով)։

Բացի այդ Էմիրություններն առաջատար դիրք է զբաղեցրել մի քանի այլ առանցքներում։ Կառավարական արդյունավետության առանցքում զբաղեցրել է 3-րդ տեղը, տնտեսական գործունեության առանցքում՝ 4-րդ, իսկ աշխատատեղ ապահովելու առանցքում՝ 5-րդ տեղը։

ԱՄԷ-ն զեկույցի 106 ցուցանիշներում հայտնվել է առաջին տասնյակում, իսկ 59 ցուցանիշներում՝ առաջին հնգյակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am