Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հաղթանակի հմայքը երբեք չի կորչում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հաղթանակի հմայքը երբեք չի կորչում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2014 թ. հունիսի 22-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը «Գաֆեսճյան» կենտրոնում կայացած արագ շախմատի բլից մրցաշարում պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենին: Ախալքալաքի Փոքր Գոնդուրա գյուղում ծնված հայ նախկին պատգամավորից, ով այժմ «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահն է, ընդամենը 3,5 րոպե պահանջվեց՝ իր «սուրը փառքով պատյան դնելու համար»: Տաճատ Վարդապետյանը Մագնուս Կառլսենին G4 քայլի արդյունքում ստիպեց կորցնել թագուհուն: Նորվեգացի հռչակավոր շախմատիստին ոչինչ չէր մնում անել, քան շնորհավորել իր մրցակցին հաղթանակի առթիվ:

Ասում են՝ պատահական հաղթանակներ չեն լինում: Եվ դա այդպես է: Մագնուս Կառլսենը թերագնահատել էր Տիգրան Պետրոսյանի ու Լեւոն Արոնյանի հայրենակցին: Հավանաբար, չգիտեր, որ Հայաստանում՝ շախմատային այդ գերտերությունում, շատերն են ի վիճակի շարունակելու շախմատային հաղթանակի ավանդույթները: Իսկ Տաճատ Վարդապետյանը «ՀՀ»-ի հետ սիրով վերհիշել է այդ օրվա տպավորությունները...»:

               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am