Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» համերգաշարի շրջանակում կhնչի Վեբերի Կլարնետի կվինտետը

«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» համերգաշարի շրջանակում կhնչի Վեբերի Կլարնետի 
կվինտետը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մայիսի 29-ից սկսած, հանդես են գալիս «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարով:

Սպասվող ուրբաթ՝ հունիսի 26-ին, նախագծի շրջանակում ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը՝
գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվագախումբը ներկայացնելու է Կարլ Մարիա ֆոն Վեբերի Կլարնետի կվինտետը:

Կլարնետահարն է Արսեն Գրիգորյանը, 1-ին ջութակը՝ Կարմեն Թոսունյանը, 2-րդ ջութակը Վահե Փարսադանյանը, ալտահարը՝ Յանա Դարյանը, իսկ թավջութակահարը՝ Միքայել Նավասարդյանը:



«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները 3-8-հոգիանոց կամերային անսամբլներով ներկայացնում են դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» համերգաշարը հեռարձակվում է նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Յուրաքանչյուր հեռարձակումից առաջ անցկացվում են մրցույթներ, որոնց երեք հաղթողները բացառիկ հնարավորություն են ստանում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կենդանի հնչողությամբ վայելելու հաջորդ ուրբաթօրյա համերգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am