Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Առաջիկայում Հայաստանում 2 դիմակի գինը առավելագույնը կդառնա 150 դրամ

Առաջիկայում Հայաստանում 2 դիմակի գինը առավելագույնը կդառնա 150 դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշոր դեղատնային ցանցերում տեղական դիմակի գինը 100 դրամ է, իսկ ներմուծվածը՝ մինչև 150 դրամ։ Այդ մասին կառավարության նիստում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ «Ավտոմատ ապարատների միջոցով, այսօր նոր խմբաքանակը, երբ ստանանք, արդեն մեծածախ գինը նվազել է, դարձել է 60 դրամ։ Ընդ որում, տեղական արտադրության երկու ընկերությունն էլ գինն իջեցրել են։ Երբ նոր խմբաքանակն ստանանք, երկու հատի գինը առավելագույնը կդառնա 150 դրամ, այսինքն՝ մեկ դիմակը 70-75 դրամի շրջանակներում կվաճառվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուտով կավարտվի վարույթը բոլոր խոշոր դեղատնային ցանցերում։ «Եթե գերիշխող դիրքի չարաշահումները հաստատվեն, ապա նրանք նաև պատասխանատվության կենթարկվեն։ Բայց կրկնում եմ, որ չկա նման երևույթ, որ ՀՀ-ում առկա է եղել ներմուծված կամ արտադրված 20 դրամանոց դիմակ, որը վաճառվել է 200-220 դրամով։ Նման բան բացառում եմ։ Այո, ժամանակին դիմակները եղել են 20-30 դրամ, բայց ներմուծման արժեքն է ցածր եղել։ Համաշխարհային դեֆիցիտի պատճառով դիմակի գները բարձրացել են»,- ասաց նա։

Ըստ Գևորգյանի՝ նաև տարածաշրջանի կտրվածքով են ուսումնասիրվել դիմակների գները, այլ երկրներում Հայաստանից բարվոք վիճակ չէ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am