Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրապարակվել են Արամ Խաչատրյանի անվան մրցույթի դափնեկիրների անունները

Հրապարակվել են Արամ Խաչատրյանի անվան մրցույթի դափնեկիրների անունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան մրցույթի դափնեկիր ջութակահարների անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանը ներկայացնող Դիանա Ադամյանը, երկրորդ հորիզոնականը՝ Դանիայի ներկայացուցիչ Մայքլ Գերմերը, իսկ երրորդ հորիզոնականում հաղթող է ճանաչվել երկու ջութակահար՝ Շվեդիայի ներկայացուցիչ Լորենց Կարլսը և Բելլ Թինգը՝ Թայվանից:

Մրցույթի դափնեկիր է դարձել նաև Ֆելիքս Հարությունյանը՝ Հայաստանից:

Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մրցանակակիրներից յուրաքանչյուրին կտրվի 1 500-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճար։

Ելնելով աշխարհում տիրող իրավիճակից՝ մրցույթի կազմկոմիտեի որոշմամբ այս տարի Խաչատրյանի անվան մրցույթը կազմակերպվել է առցանց ձևաչափով՝ մաքսիմալ պահպանելով մրցույթի անցկացման բոլոր կանոնները: Մրցույթը մեկնարկել է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին: Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել հունիսի 15-ին։

Մրցույթին մասնակցել է 19 ջութակահար աշխարհի 13 երկրից՝ Թայվանից‚ Կորեայի Հանրապետությունից‚ Հոնկոնգից‚ Ռուսաստանից‚ Ֆրանսիայից‚ Լյուքսեմբուրգից‚ Կանադայից‚ Դանիայից‚ Շվեդիայից‚ Ճապոնիայից‚ Ավստրիայից‚ Հունաստանից‚ Հայաստանից և այլն:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն առաջին անգամ կայացել է 2003 թվականին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում: Խաչատրյանական մրցույթը 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը: 

Մրցույթն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ»  մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Մրցույթի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարությունը։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am