Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ինչո՞ւ են եգիպտական արձաններից շատերի քթերը կոտրված

Ինչո՞ւ են եգիպտական արձաններից շատերի քթերը կոտրված

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական արձանների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողները կարծում են` արձանների քթերի կոտրված լինելը ընդամենը ժամանակի ընթացքում քայքայման հետևանք է: Սակայն այն ավելի խորը պատճառներ ունի. «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է եգիպտաբան Էդուարդ Բլայբերգը: Նա վկայակոչել է բազում քաղաքական, կրոնական, անձնական և քրեական դրդապատճառներ վանդալիզմի գործողությունների համար:                                 Հարկ է նշել, որ հին եգիպտացիները հզոր ուժային հատկանիշներ էին վերագրում մարդկային կերպարանքին: Նրանք հավատում էին, որ աստվածության էությունը կարող է բնորոշել դրա պատկերը, կամ, պարզապես մահկանացուների դեպքում, այդ հանգուցյալ մարդու հոգու մի մասը կարող է բնակություն հաստատել իր արձանի մեջ: Վանդալիզմի դրսևորումները արձանների հանդեպ, հետևաբար, նպատակ ունեին «անջատել պատկերի ուժեղությունը տվյալ մարդուց»` հավելում է գիտնականը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am