Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 15-ին ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել պարենային անվտանգության խնդիրներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ փոխգործակցված ինտենսիվ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ապահովել նախանշված ծրագրերի իրականացումը և հասնել ցանկալի արդյունքի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am