Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսով վարակված երկու աշխատակից կա

Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսով վարակված երկու 
աշխատակից կա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսով վարակված երկու աշխատակից կա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այս պահի դրույթամբ երկու հոգի ունենք վարակված, որոնք մեկուսացված են: Փոքր թիվ ունենք աշխատակիցների, որոնք ինքնամեկուսացված են, որովհետև շփումներ են ունեցել վարակվածների հետ»,- ասաց Մնացականյանը:

Հայաստանում հունիսի 11-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 669 դեպք, որոնցից 5 466-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  75 389 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 245 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am