ԱՆ-ն համագործակցության է հրավիրում կորոնավիրուսի բուժմանը ներգրավվել ցանկացող բժշկական կենտրոնների
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը համագործակցության է հրավիրում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերատեսչությունն այս մասին հայտարարություն է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` knar_ghonyan@moh.am էլեկտրոնային հասցեով:
Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել բժշկական անձնակազմի առկայությունը, որն այս պահին ընդգրկված չէ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում այլ բժշկական կենտրոններում»,- նշված է հայտարարության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում