Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Բավարիա»-ն հաղթեց խոշոր հաշվով. Բունդեսլիգայի այլ արդյունքներ

«Բավարիա»-ն հաղթեց խոշոր հաշվով. Բունդեսլիգայի այլ արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակներում կայացան մի քանի հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Բունդեսլիգայի առաջատար Մյունխենի «Բավարիա»-ն արտագնա խաղում հաղթեց Լևերկուզենի «Բայերն»-ին`4:2: Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ը տանն ընդունելով «Մայնց»-ին զիջեց 0:2 հաշվով: «Լայպցիգ»-«Պադերնբորն» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Քիչ ավելի ուշ կկայանա խաղային օրվա վերջին հանդիպումը` Դորտմունդի «Բորուսիա»-ն կմրցի Բեռլինի «Հերթա»-ի հետ:

«Բավարիա»-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մյունխենյան թիմն ունի 70 միավոր: Նրան հաջորդում են «Բորուսիա»-ն, «Լայպցիգ»-ը, «Բորուսիա»-ն Մյունխենգլադբախից, Լևերկուզենի «Բայերն» ու «Հոֆենհայմ»-ը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am