Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

G20-ի երկրներն ավելի քան 21 միլիարդ դոլար կհատկացնեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար

G20-ի երկրներն ավելի քան 21 միլիարդ դոլար կհատկացնեն կորոնավիրուսի դեմ 
պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ քսանյակի երկրները խոստացել են աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղակցնում է, որ ըստ կազմակերպության, հունիսի 6-ի դրությամբ երկրները պարտավորվել են հատկացնել 21 միլիարդ դոլար համաշխարհային առողջապահությանն աջակցելու համար: Այդ միջոցները կուղղորդվեն կորոնավիրուսի ախտորոշմանը, պատվաստանյութի ստեղծմանը, ինչպես նաև հետազոտություններին: Սաուդիան Արաբիան, որը ներկայում է նախագահում է G20-ը, կհատկացնի 500 մլն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա): Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 6 միլիոն 874 հազարը: Մահերի թիվը մոտենում է 400 հազարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am