Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում կորոնավիրուսով վարակված մոտ 100 ոստիկան կա

Հայաստանում կորոնավիրուսով վարակված մոտ 100 ոստիկան կա

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված մոտ 100 ոստիկան կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը:

«Ոստիկանության համակարգում մոտ 100 ոստիկան կա վարակված: Կան նաև մեկուսացվածներ: Նրանց վիճակը նորմալ է, ունեցել ենք դեպքեր, երբ վատ են եղել, բայց հիմա ապաքինվել են»,- ասաց Սարգսյանը:

Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11 817 դեպք, որոնցից  3513 -ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 183: Արձանագրվել է մահվան ևս 69 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am