Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԱԾ-ն 49,5 մլն դրամով 7 ավտոմեքենա է ձեռք բերել

ԱԱԾ-ն 49,5 մլն դրամով 7 ավտոմեքենա է ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը 2019-ին 7 ավտոմեքենա է ձեռք բերել, ծախսելով 49 մլն 470 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանը:

«2019թ. ընթացքում տրանսպորտային միջոցներով ապահովության բարելավում միջոցառման ծախսերը կազմել են 49 մլն 470 հազար դրամ կամ նախատեսվածի 99,9%-ը: Գնվել են 3 «Կիա Ռիո» և 4 հատ «Հյունդայ Ակցենտ» մեքենաներ: Դրանք էկոնոմ դասի են, մենք շատ ծախս չենք արել»,- ասաց Մարտիրոսյանը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2019թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից 400 մլն դրամի խնայողություն է կատարել: Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am