Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս

Արդեն ունենք 418 ծանր և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի. Արսեն Թորոսյան

Արդեն ունենք 418 ծանր և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի. Արսեն 
Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ ներկայումս ունենք 418 ծանր և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ Այդ մասին նախարարը նշեց պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրֆինգի ժամանակ։

«Մենք պետք է արձանագրենք, որ ոչ մեկը՝ անկախ տարիքից, սեռից և որևէ կարգավիճակից, ապահովագրված չէ կորոնավիրուսի դրական ելքով: Մենք մեր մտածելակերպը պետք է հարմարեցնենք այդ նոր իրողություններին: Նաև նայենք մեր շուրջբոլորը: Մենք չենք  գտնի մի ընտանիք, որտեղ չլինի տարեց մարդ: Մենք գրեթե չենք գտնի որևէ ընտանիք, որտեղ չլինի քրոնիկական հիվանդությունով քաղաքացի՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, գերքաշություն, քաղցկեղ: Եվ այդ մեր բոլոր քաղաքացիները կորոնավիրուսի ուղիղ թիրախի տակ են: Մեր ցանկացածի վարքագիծը՝ իրար դրսում բարևելիս, ողջագուրվելիս, միտքը մեզ միշտ պետք է տանի տուն, մեր հարազատների տներ, որտեղ մեր հարազատներն են ապրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ չեն ակնկալում, որ մեկ ամսից կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնելու է զրոյի, բայց ակնկալում են ունենալ մի վիճակ, երբ բոլորը կարողանալու են ստանալ պատշաճ բուժօգնություն։ Իսկ պատշաճ բուժօգնության ռեսուրսները, ըստ նրա, միշտ էլ սահմանափակ են: Չկա մի երկիր, որտեղ հնարավոր է սպասարկել անհաշվելի թվով քաղաքացիների։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ