Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀԾԿՀ առաջարկով նախատեսվում է գազի սակագնի հաշվարկում ներառված աշխատողների թվաքականի օպտիմալացում

ՀԾԿՀ առաջարկով նախատեսվում է գազի սակագնի հաշվարկում ներառված 
աշխատողների թվաքականի օպտիմալացում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շահագրգիռ կողմերի քննարկմանն է ներկայացրել գազի սակագների հաշվարկման նոր մեթոդիկայի առաջարկ, որով նախատեսվում է գազամատակարարման համակարգի ընկերությունների համար 2020 թվականից սկսած ամրագրել 10-ամյա ժամանակահատված, արդյունքում նախատեսվում է յուրքանչյուր հնգամյա ժամանակահատվածի ավարտին ունենալ սակագների հաշվարկում ներառված աշխատողների թվաքականի օպտիմալացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը՝ բնական գազի սակագների վերանայման հայտերի վերաբերյալ աշխատանքային կարգով քննարկմանը:

«Բնական գազի սակագների ներկայիս վերանայման գործընթացին զուգահեռ գազամատակարարման համակարգում սակագնային քաղաքականությունն առաջիկա 10 տարիների համար ավելի կանխատեսելի դարձնելու  և կորուստների կրճատման, ծախսերի օպտիմալացման համար խթանիչ մեխանիզմներ ներդնելու նպատակով սակագների հաշվարկման մեթոդիկան լրամշակվել է  և համապատասխան նախագիծը ներկայացված է շահագրգիռ կողմերի քննարկմանը»,-ասաց Ուլիխանյանը:

Նրա խոսքով՝ մասնավորապես գազամատակարարման համակարգում խթանիչ սակագնային քաղաքականության կիրառումը  նախատեսում է գազամակատակարարման ընկերությունների համար 2020 թվականից սկսած ամրագրել 10-ամյա ժամանակահատված, որը բաղկացած է լինելու 2 հնգամյա ժամանակահատվածներից: «Դրանցից յուրաքանչյուրի ավարտին պետք է ունենանք նորոգման և նյութական ծախսերի կրճատում, սակագների հաշվարկում ներառված աշխատողների թվաքականի օպտիմալացում, շահագործման և պահպանման այլ ծախսերի կրճատում, ինչպես նաև բնական գազի կորուստների կրճատում: Միաժամանակ 2020-2030 թթ նախատեսվում են գազամատակարարման համակարգում մինչև 195 մլրդ դրամ ներդրումներ՝ չհաշված ՀՀ կառավարութան որոշմամբ նախատեսված ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումները՝ այդ թվում գազի ստոգետնյա պահեստակայանի հետ կապված ներդրումները»,-ասաց Ուլիխանյանը:

Հանձնաժողովի՝ Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին որոշման նախագիծը հասանելի է e-drаft-ում:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am