Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կլոր սեղան հիմնադրամը և Հալեպ ՀԿ-ն արձագանքում են հայաստանյան բուհերի ուսանողների կարիքներին

Կլոր սեղան հիմնադրամը և Հալեպ ՀԿ-ն արձագանքում են հայաստանյան բուհերի 
ուսանողների կարիքներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հալեպ» հայրենակացական բարեսիրական կազմակերպությունը («Հալեպ» ՀԿ)՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, կրթաթոշակներ է տրամադրել հայաստանյան բուհերում ուսանող 46 երիտասարդի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2020թ. փետրվարին հայտարարված՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կրթաթոշակի բաց մրցույթին ընդհանուր հաշվով դիմել էին 102 ուսանողներ, որոնցից 69-ը՝ ս.թ. գարնանային կիսամյակի ուսման վարձավճարի փոխահատուցման համար: Դիմորդների ընտրությունը կայացել է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի Գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանի, ծրագրի համակարգող Արաքս Մարտիրոսյանի, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի, ծրագրի ղեկավար Ռուբինա Դևրիկյանի և «Իմ քայլը» հիմնադրամի՝ Կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանի մասնակցությամբ:

Պայմանավորված COVID-19-ի համաճարակով, հանձնաժողը քննարկումն իրականացրել է առցանց տարբերակով: Մանրամասնորեն ուսումնասիրվել են յուրաքանչյուր դիմորդի ներկայացրած փաստաթղթերը՝ հաշվի առնելով կրթաթոշակների տրամադրման՝ծրագրով հաստատված չափանիշները, այն է՝ ակադեմիական բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու սոցիալական կարիքները: Հանձնաժողովի անդամների նկատառումների արդյունքում ընտրվեց 10 համալսարան ներկայացնող 46 ուսանող: Կրթաթոշակակիրները հանդիսանում են Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Իրանի և Լիբանանի քաղաքացիներ:

 «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020թ. փետրվարի 1-ին՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է սիրիահայ, իրաքահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղացի երիտասարդների կարողությունների զարգացումը, ուսանողական կրթաթոշակների տրամադրումը և մասնագիտական պրակտիկայի միջոցով՝ աշխատանքային փորձի ապահովումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am