Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի. ոստիկանապետը՝ Մեյմանդարի շուկայի դեպքի մասին

Բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի. ոստիկանապետը՝ Մեյմանդարի 
շուկայի դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության պետ Արման Սահակյանի տեղեկացմամբ՝ Մեյմանդարի շուկայում նախորդ օրը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի, կան ձերբակալվածներ։

«Այսուհետ նմանատիպ քայլերի դեպքում կիրականացվի կոշտ հակազդեցություն և նույն ճակատագրին կարժանանան այն իրավախախտները, որոնք փորձեցին օրենքից դուրս գործողություն իրականացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, պարետատան նիստի ավարտից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ասաց Սարգսյանը։

«Արդեն լայն տարածում է գտել այդ միջադեպը, աղմկալի դեպք տեղի ունեցավ Գայ գյուղում տեղակայված շուկայում, որտեղ քաղաքացիները, չցանկանալով ենթարկվել պարետի որոշման պահանջներին, համոզման մեթոդներին դիմադրեցին և կատարեցին խուլիգանություն։ Ոստիկանությունում հարուցվեց 258 հոդվածի հատկանիշներով քրգործ, որը փոխանցվեց քննչական կոմիտե»,- ասաց ոստիկանապետը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am