Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր

Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Բացառություն են կազմելու մինչև վեց տարեկան երեխաները։

«Որոշ դեպքեր ուղղակի թողնված են բանական մոտեցմանը։ Կարծում եմ, որ այս առումով մենք խնդիր պետք է որ չունենանք: Հասկանում եմ, որ այս եղանակային պայմաններում դիմակի կրումը որոշակի անհարմարություններ է բերելու, բայց այն նվազեցնելու է վարակի տարածումը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վստահություն հայտնեց պարետը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]