Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը հորդորում է հակաճգնաժամային 18-րդ ծրագրի շահառուներին ակտիվ լինել. վերջնաժամկետը հունիսի 10-ն

ՊԵԿ-ը հորդորում է հակաճգնաժամային 18-րդ ծրագրի շահառուներին ակտիվ լինել. 
վերջնաժամկետը հունիսի 10-ն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացված կառավարության հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շրջանակում 14 հազար 964 պոտենցիալ շահառու հանդիսացող տնտեսավարողից ՊԵԿ-ին դիմում է ներկայացրել 13 հազար 956-ը:   «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հավաստիացրեց, որ բոլոր 14 հազար 964 սուբյեկտները ծանուցվել են ծրագրի վերաբերյալ:

Աջակցման ընդհանուր գումարը կազմել է 2,2 մլրդ դրամ: Բոլոր գումարները վճարված են: Աջակցություն ստացած տնտեսավարողների աշխատողների ընդհանուր թվաքանակը կազմում է 78 հազար 530: Այս միջոցառումը նախատեսում է նաև քաղաքացիական պայմանագրերով աշխատողների մասով հաշվարկներ:

Հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շրջանակում 2-50 աշխատակից ունեցող տնտեսավարողներն աշխատավարձի ֆոնդի մոտ 16-50 տոկոսի չափով պետությունից անհատույց կարող են ստանալ դրամական օժանդակություն։ Դրամաշնորհ նախատեսված է բոլոր այն տնտեսավարողների համար, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն անընդհատ ունեցել են 2-50 վարձու աշխատակից և նրանց ստացած եկամուտների ծավալը չի նվազել նշված ժամանակահատվածում։

Որպես հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շարունակություն, կառավարությունն իրականացնում է 18-րդ ծրագիրը, որի շրջանակում միանվագ անհատույց դրամական օժանդակություն կստանան բոլոր այն տնտեսավարողները, որոնք, չնայած ծագած դժվարություններին, պահպանել են աշխատատեղերը և կրճատումներ չեն իրականացրել։ Ծրագրի շահառուների թիվը կազմում է 12 հազար 227 սուբյեկտ:

«Այս ծրագիրն ընթացքի մեջ է, այսօրվա դրությամբ ծրագրից օգտվելու համար արդեն դիմում է ներկայացրել 9 հազար 248 տնտեսավարող: Արդեն վճարվել է 1.7 մլրդ դրամի աջակցության գումար: Նշեմ, որ աշխատողների ընդհանուր թվաքանակը կազմում է 52 հազար 155, նրանք և´ վարձու, և´ քաղիրավական պայմանով աշխատողներ են: Այս ծրագրից օգտվելու դիմումների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 10-ն է, մենք բոլորին տեղեկացրել ենք, բայց օգտվելով առիթից, հորդորեմ հարկ վճարողներին, որ ակտիվ լինեն, ներկայացնեն դիմումները»,- ասաց Արթուր Մանուկյանը: Նա կոչ արեց դիմումը լրացնելիս լինել ուշադիր, բանկային հաշվեհամարները ճիշտ լրացնել, փակված բանկային հաշիվների տվյալներ չգրել, մինչ դիմումն ուղարկելը անպայման ստուգել բանկային հաշվի տվյալները:

«Մենք եղած փորձով ենք ասում. շատ են լինում դեպքեր, երբ սխալ է լրացված լինում, և մենք ունենում ենք բանկի հետ կապված խնդիրներ: Իհարկե, հետագայում այդ խնդիրները լուծվում են, սակայն ժամանակի կորստից զերծ մնալու համար հորդորում ենք լինել ուշադիր»,- ասաց Արթուր Մանուկյանը:  

Կառավարության 18-րդ ծրագրի շրջանակում դրամաշնորհային օժանդակություն կարող են ստանալ այն տնտեսավարողները, որոնք 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ունեցել են 2-100 աշխատակից և նույն ժամանակահատվածում այդ տնտեսավարողների հաշվարկած եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոսը։ Եթե տնտեսավարողները համապատասխանում են երկու ծրագրին, ապա կարող են երկուսից էլ օգտվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am