Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Արթուր Հովհաննիսյանի կորոնավիրուսի թեստերը բացասական են

Պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Արթուր Հովհաննիսյանի կորոնավիրուսի 
թեստերը բացասական են

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Արթուր Հովհաննիսյանի կորոնավիրուսի թեստերը բացասական են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորները նշել են «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում:

Հրաչյա Հակոբյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, քանի որ օրեր առաջ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի հետ:

«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, լրագրողներ, ինչպես գիտեք, երեկ հանձնել եմ նոր կորոնավիրուսի թեստ։ Քիչ առաջ ստացա պատասխանը. բացասական է։ Առողջ եղեք»,- գրել է Հակոբյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը թեստ էր հանձնել այլ վարակակրի հետ շփում ունենալու պատճառով:

«Երեկ տեղեկություն ստացա, որ մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, ում հետ շփում էի ունեցել մի քանի օր առաջ։ Անմիջապես հանձնել եմ RT-PCR թեստ, որի արդյունքները բացասական են»,- նշել է Հովհաննիսյանը:

Հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, նրանց թեստերի պատասխանները դրական են: Վարչապետի ընտանիքը մեկուսացած է կառավարական առանձնատանը, Փաշինյանն աշխատանքը կիրականացնի առանձնատնից:

Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  59 917 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 158 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am