Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Լոռիի» իսպանացի մարզիչը չի շարունակի աշխատանքը վանաձորյան ակումբում  

«Լոռիի» իսպանացի մարզիչը չի շարունակի աշխատանքը վանաձորյան ակումբում

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը չի շարունակի աշխատանքը ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  Իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի, ինչպես նաեւ նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանի, Խորխե Գոմեսի, Ագուստին Պիրեսի եւ Էնրիկե Խիլի պայմանագրերն ավարտվել են։

«Լոռին» ստիպված է չերկարաձգել պայմանագրերն իսպանական մարզչական շտաբի հետ, քանի որ COVID-19 վիրուսով պայմանավորված, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով Դավիդ Կամպանյայի եւ նրա երկու օգնականների վերադարձը Հայաստան անհնարին է։

Իսպանական մարզչական շտաբը «Լոռիում» էր 2019 թվականի հունիսից։

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am