Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում,դեղատներում և ստոմատոլոգիական կենտրոններում․ԱԱՏՄ

Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում,դեղատներում և 
ստոմատոլոգիական կենտրոններում․ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երեւանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։

Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում են գրանցվում։

Դիտարկումների ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են խախտումներ, մասնավորապես, ախտահանման սահմանվածնորմերում։ Արձանագրվում են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, արտաքին շփման մակերեսները ճիշտ կամ պատշաճ չեն ախտահանվում։ Աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքերն ամենահաճախ դիտարկվողն են: Արձանագրվում են ջերմաչափման և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ: Որոշ տնտեսվարողների մոտ բացակայել են օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակվող՝ ոտնակով աղբամաններ,  արտահագուստի համար նախատեսված առանձին հանդերձապահարաններ:

Պարետի կողմից սահմանված կանոնները չպահպանած տնտեսվարողների նկատմամբ կայացվում է 24-ժամյա  կասեցման որոշում՝  ժամանակտալով տնտեսվարողին վերացնել արձանագրված խախտումները, զուգահեռ իրականացվում է նաև խորհրդատվական աշխատանք տնտեսվարողների հետ:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝  անակնկալ ստուգայցերը շարունակվում են  ողջ հանրապետությունում և  հորդորում է տնտեսվարողներին խստորեն պահպանել ՀՀ պարետի հաստատած կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am